Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ավարտին կարծիք է հայտնել, որ նա հուսախաբ չի անի եւ որ նրա հետ հնարավոր կլինի վստահության վրա հիմնված հարաբերություններ կառուցել, հայտնում է BBC–ն։

Աբեն նաեւ վստահություն է հայտնել, որ «Թրամփ թաուեր» երկնաքերում հանրապետականի հետ իր հանդիպումը ջերմ եւ վստահելի մթնոլորտում է անցել։ Թրամփն ասել է, որ հիանում է Ճապոնիայի վարչապետով, սակայն միաժամանակ բազմիցս իրեն թույլ է տվել անփութորեն արտահայտվել Ասիայում ԱՄՆ գլխավոր դաշնակիցների մասին։

Բացի այդ, Թրամփը Տոկիոյին եւ Սեուլին մեղադրել է այն  բանում, որ նրանք բավարար գումար չեն հատկացնում իրենց երկրներում ամերիկյան զորակազմի աջակցության համար։