ԱՄՆ Յելոուսթոնի ազգային պարկի ջերմային աղբյուրում զոհված տղամարդու մարմինը քայքայվել է թթվային ջրում, մինչեւ փրկարարները օգնության կհասնեին, հայտնում է BBC–ն։

23-ամյա Քոլին Սքոթը զոհվել էր այս տարվա հունիսին տաք աղբյուրում լողանալու անհաջող փորձի ժամանակ, սակայն նրա մահվան հանգամանքները հայտնի են դարձել միայն հիմա։ Տեղական իշխանությունները հրապարակել են միջադեպ վերջնական հաշվետվությունը։

Դրա համաձայն՝ հունիսի 7-ին երիտասարդը քրոջ հետ ուզել էին լողանալ Նորրիս գեյզերային ավազանում՝ չնայած այնտեղ նախազգուշացնող վահանակներ են տեղադրված եղել։

Սեյբլ Սքոթը բջջային հեռախոսով նկարահանում էր, թե ինչպես է իր եղբայրը փորձում ջուրը, իսկ հետո սայթաքել էր եւ ընկել եռացող աղբյուրը։ Ավելի ուշ փրկարարները նրա մարմինը գտել էին ջրում, սակայն մութն ընկնելու եւ կայծակի մոտենալու պատճառով նրան ջրից հանելու փորձերը թողել էին հաջորդ օրվան։ Սակայն մյուս օրը տղամարդու մարմինը ջրում չէր հայտնաբերվել։ Փրոձագետների կարծիքով՝ այն քայքայվել էր թթվային ջրում։