Թաիլանդի հարավում՝ Փաթթանի նահանգում կայանած մեքենայում տեղադրված ինքնաշեն ռումբի պայթյունից 5 մարդ է վիրավորվել, հայտնում է Bangkok Post–ը։
Պայթյունը հնչել էր Յարանգի շրջանում՝ խանութի մոտակայքում։ Ականատեսների վկայությամբ անհայտ տղամարդը մոտեցել էր խանութին մեքենայով, կայանել այն եւ մի քանի րոպե անց հեռացել այլ մեքենայով։ Որոշ ժամանակ անց կայանած մեքենան պայթել էր, առաջացնելով հրդեհ, որն ամբողջովին ոչնչացրել է խանութը։




























