ԱՄՆ–ը մտադիր է դեկտեմբերի 22-ին Ճապոնիայի Օկիանավա պրեֆեկտուրայի ղեկավարությանը հանձնել համանուն կղզու հյուսիսային տարածքների մի մասը, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական օբյեկտները, հայտնում է Kyodo գործակալությունը։
Վերադարձի է ենթակա 4 հազար հա տարածք Կունիգամի եւ Հիգասի գյուղերի միջեւ։ Այդ տարածքներն այսպես կոչված հյուսիսային պոլիգոնի կազմում են, որի ընդհանուր մակերեսը 7.8 հազար հա է։ Մոտ ժամանակներս ճապոնացի մասնագետները մտադիր են չափել հողի աղտոտվածության մակարդակը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հավելյալ աշխատանքներ իրականացնեն։
Այս տարածքների վերադարձի մասին պայմանագիրը կնքվել էր 1996–ին, սակայն 2002–ին դրա իրականացումն անորոշ ժամկետով հետաձգվել էր։




























