Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերություններում լարվածությունը չի համապատասխանում ամերիկացի ժողովրդի շահերին, Ռուսաստանից եւ ԱՄՆ–ից շատ բան է կախված։ Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Դոնալդ Թրամփին տված նախազգուշացումը, որ պետք է խուսափել Ռուսաստանի հետ գործարքներից, Լավրովն ասաց, որ իր նախագահական աթոռը թողնող Օբաման ավելի լավ կանի պատասխանի դրական բաներն վերաբերող հարցերին, իսկ բացասական բաների վրա պաշտոնը հանձնել չի ստացվի։ «Նախագահ Պուտինը Դոնալդ Թրամփի հետ բանակցություններում քննարկել է ներկա հարաբերությունների վիճակը։ Եթե Օբաման ուզում է, որ այդ լարվածությունը շարունակվի, ապա ես կասեմ, որ դա չի համապատասխանում ամերիկացի ժողովրդի շահերին եւ աշխարհում խնդիրների լուծմանը, քանի որ մեր երկու երկրներից շատ բան է կախված»,– ասել է Լավրովը։