ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը Time պարբերականում տպագրված իր հոդվածում հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփը դառնալով նախագահ, կօգտվի իր գործնական ջիղից, ճիշտ կդասակարգի խնդիրները ու կսկսի ամենահրատապ խնդիրներից։
Ստավրիդիսի ենթադրությամբ՝ Թրամփի արտաքին քաղաքականության շարժիչ ուժը կդառնան իրատեսականությունը ու թեթեւակիորեն իզոլյացիոնիստական մոտեցումը։ Հեղինակը թվարկում է այն խնդիրները, որոնցով Թրամփը ստիպված կլինի զբաղվել երդմնակալությունից հետո։
«Առաջին տեղում Ռուսաստանն է։ Միայն թե Ռուսաստանն ունի միջուկային զինանոց, որի հզորությունները բավական են ԱՄՆ մեծ մասը մեկ հարվածով ոչնչացնելու համար ։ Ի լրումն դրան՝ Պուտինի օրոք Ռուսաստանն առաջվա պես կդիմադրի ԱՄՆ-ին Ուկրաինայում ու Ղրիմում ու Սիրիայում, եւ կիբերտարածքում՝ չնայած ՌԴ նախագահը համակրանք է արտահայտել Թրամփի հանդեպ։ Համագործակցությունը դժվար է տրվելու, իսկ առջեւում բազմաթիվ առճակատումներ են։ Նախագահ Թրամփը պետք է և՛ դիմադրի, և՛ հնարավորության սահմաններում համագործակցի՝ մշտապես ձգտելով Ռուսաստանի հետ իրատեսական հարաբերությունների՝ «գործարքների» սկզբունքով, գրում է հեղինակը։
Երկրորդ կարևոր խնդիրն է լինելու ծրագրել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի նկատմամբ դիրքորոշումը։ Ստավրիդիսի կարծիքով, Թրամփին անհրաժեշտ կլինի Չինաստանի աջակցությունը, ագրեսիվ կիբերզորքեր, բարձրտեխնոլոգիական ՀՕՊ ու Հարավային Կորեայի հետ մանրակրկիտ համակարգված ծրագիր։
Երրորդ խնդիրն է «Չինաստանի հետ հարաբերությունները, թե մարտավարական, թե ռազմավարական»։ Ստավրիդիսը Թրամփին խորհուրդ է տալիս պահպանել կապը Չինաստանի հետ՝ միաժամանակ ամրապնդելով ԱՄՆ դաշինքը Ճապոնիայի, Ֆիլիպինների ու Հարավային Կորեայի հետ։ Չինաստանի համար առանցքային հակակշիռը ամերիկա-հնդկական հարաբերություններն են։
Իսկ ինչպե՞ս պետք է վարվի ԱՄՆ Սիրիայի հարցում։ «Փնտրի համագործակցության ուղիներ Ռուսաստանի հետ, պայմանավորվի ապագայում Ասադի հրաժարականի մասին ու նվազագույնը գոնե մտածի հետզհետե ավելի արհեստական դարձող սիրիական պետության տրոհման մասին»,- խորհուրդ է տալիս Ստավրիդիսը։
Հեղինակը նաեւ խորհուրդ է տալիս Թրամփին ամրապնդել ԱՄՆ կիբերանվտանգությունը ու պատրաստվել պոտենցիալ պանդեմիաներից պաշտպանությանը։ «Կապեք ամրագոտիները»,- խորհուրդ է տալիս հեղինակն ընթերցողներին։




























