Գլենդեյլի ոստիկանությունը զենք պահելու համար կալանավորել է արդեն մեկ անգամ դատված 35-ամյա Արման Կուրեղյանին։

Կյուրեղյանին ոստիկանությունը կանգնեցրել էր՝ առանց անվտանգության ամրագոտին կապելու մեքենա վարելու համար, տղամարդու պահվածքը շատ նյարդային է եղել, նա հրաժարվել է պատասխանել սպայի հարցերին, հայտնում է Los Angeles Times–ը։

Ոստիկանները զննել են ավտոմեքենան, քանի որ ոգելից խմիչքի հոտ են զգացել։ Մեքենայում հայտնաբերվել է մի շիշ Hennessy, թմրադեղերի գործածման  հարմարանքներ, հերոին հիշեցնող նյութ, նաեւ Beretta տեսակի ատրճանակ։