ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 25 մլն դոլար վճարել Թրամփի համալսարանի գործունեության հետ կապված դատական  վեճերը հարթելու համար, հայտնում է  BBC–ն՝ վկայակոչելով Նյու Յորքի գլխավոր դատախազին։

Այս ԲՈՒՀ–ի երեք ուսանող դատական հայց էին ներկայացրել Թրամփի դեմ՝ նրան  մեղադրելով խարդախության մեջ։ Նրանց խոսքով՝ իրենք 35 հազար դոլար էին վճարել «անշարժ գույքի ոլորտում բարձրակարգ դասախոսների գաղտնիքները» թեմայով դասընթացի համար։  Գործերից մեկով դատավարությունը պետք է սկսվեր նոյեմբերի 28-ին Սան Դիեգոյում։

«Թրամփի համալսարանի զոհերն այսօրվա արդյունքին տարիներով սպասում էին, եւ ես ուրախ եմ, որ նրանց համբերությունն ու համառությունը կպարգեւատրվի 25 մլն դոլարով»,– ասել է Նյու Յորքի գլխավոր դատախազ Էրիկ Շնայդերմանը։