Մայամի–Դոհա չվերթն իրականացնող Qatar Airways–ի Boeing 777 օդանավը վթարային վայրէջք է կատարել Ցյուրիխի օդանավակայանում, հայտում է Blik–ը։
Պարբերականի տեղեկություններով՝ վթարային վայրէջքի պատճառը օդաչուի խցիկում ծուխն է եղել։ Օդանավը կես ժամ պտտվել է Շվեյցարիայի երկնքում վառելիքը սպառելու համար։ Տեղական ժամանակով ժամը 11։00–ին այն վայրէջք է կատարել թռիչքուղու վրա, որտեղ սպասում էին մի քանի հրշեջ հաշվարկ։




























