Ստամբուլի Ֆաթիհ շրջանում փախստականների հայրենադարձության կենտրոնի բնակիչները հրդեհել են կենտրոնի շենքը եւ քաղաքի փողոցներ փախել: Ոստիկանությունը շուրջ 50 չարագործի է որոնում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները:
Sabah պարբերականի տվյալներով՝ միգրանտները ծեծկռտուքի ժամանակ այրել են կենտրոնի կահույքը եւ, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաք փախել: Ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է իրականացնում:
Չի նշվում, սակայն, թե փախստականները որ երկրից էին: Նշվում է, որ միգրանտները բողոքում են կենտրոնի պայմաններից, ինչի պատճառով տեղի ոստիկանների հետ պարբերաբար բախումներ են գրանցվում:




























