Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը քննարկել են ԵՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի նախագեծրի կապակցման հնարավորությունը եւ ընդգծել, որ Ռուսաստանի եւ Չինաստանի մոտեցումներն առանցքային միջազգային խնդիրներին համընկնում են։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) շրջանակներում կայացած հանդիպումը։

«Առաջնորդները կողմ են եղել ԱԽՏՀ շրջանակներում համագործակցության խորացմանը։ Նրանք մանրամասնորեն կանգ են առել բարձր մակարդակով հետագայում եւս հանդիպումներ կազմակերպելու վրա»,-ասել է Պեսկովը։

Բացի այդ, քննարկվել է նաեւ Սիրիայի խնդիրը։