Adidas ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին բիոքայքայվող սպորտային կոշիկները, մոդելը կոչվում է Futurecraft Biofabric։

Կոշիկը կարված է Biosteel նյութից, որն ապահովում է առանց թափոնների վերացում։ Ենթադրվում է, որ դրանք վաճառքի կհանվեն 2017–ին, գինը դեռեւս պարզ չէ։

1948–ին Գերմանիայում հիմնված Adidas ընկերությունը մասնագիտացած է սպորտային հագուստի արտադրության ոլորտում։