Ավագ դպրոցի աշակերտը գտել է ամերիկահայ հանրահայտ բժիշկ Հրայր Կարապետյանից գողացված զարդը։
Կարապետյանից գողացել էին տոհմական թանկարժեք իրեր, նաեւ այն շքանշանը, որը նվիրել էր Հայաստանի նախագահը նրա կամավորական աշխատանքի համար։
Ոստիկանությունը կալանավորել էր կասկածյալ Ռուբեն Միլերին, սակայն բժշկի խոսքով, ոչ բոլոր թանկարժեք իրերն էր հաջողվել գտնել, հայտնում է krem.com–ը։
ց։ «Տեսնելով զարդը, ես մտածեցի, որ այն արծաթյա է, վերցրեցի ու տեսա, որ ապարանջան է»,- պատմել է Ուոլքերը։
Ավելի ուշ նրա հայրը ճանաչել էր զարդը, որը տեսել էր կողոպուտի մասին տեսանյութում։ Ապարանջանը պատկանում էր Կարապետյանի կնոջը, բժիշկը այն կնոջ համար Հայաստանից էր այն գնել։
Նաեւ պարզվել էր, որ Ուոլքերի ազգականը Կարապետյանի հիվանդներից է եղել, որին բժիշկը ժամանակին շատ օգնել էր։




























