Ճապոնիայի հյուսիս-արեւելքում Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ։ AP-ի փոխանցմամբ 7․3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել այսօր տեղական ժամանակով ժամը 06։01-ին, էպիկենտրոնը գտնվում էր 10 կմ խորության վրա։ Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացրել են ցունամիի վտանգի մասին։ Ակնկալվում է, որ ցունամին կհարվածի Ֆուկուսիմայի ափին, ալիքների բարձրությունը   3 մետր է։ Առափնյա շրջանների բնակիչներին խորհուրդ են տալիս հեռանալ այդ տարածքից։