Մեծ Բրիտանիայում դոլարային միլիոնատերերի թիվը 15 տոկոսով կրճատվել է այն բանից հետո, երբ երկիրը որոշել է լքել Եվրամիությունը։ Այս մասին հայտնում է Bloomberg–ը՝ վկայակոչելով Credit Suisse–ի տվյալները։

«Մեծ Բրիտանիայի համար 2015-2016 թվականներն անհանգիստ են ավարտվել, փոխարժեքի եւ ֆոնդային շուկայի կտրուկ անկմամբ։ Կանխատեսումը միանշանակ չէ թե՛ տնտեսության, թե՛ տնային տնտեսությունների համար»,– ասված է զեկույցում։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Հայտնի է դարձել, որ Բրիտանիայում տնային տնտեսությունները 1.5 տրլն դոլարի անկում են գրանցել։ Credit Suisse–ի վերլուծաբանների կարծիքով դա Brexit–ի անմիջական հետեւանք է։