Օդաչուների Cockpit գերմանական արհմիությունը հայտարարել է նոյեմբերի 23-ին Lufthansa ավիաընկերության եւ նրա դուստր ձեռնարկության՝ Eurowings-ի օդաչուների հերթական գործադուլի մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աշխատավարձերի բարձրացման պահանջով գործադուլը կսկսվի Կենտրոնական Եվրոպայի ժամանակով կեսգիշերին եւ կտեւի մեկ օր: Խնդրի շուրջ ընկերության ղեկավարության հետ բանակցությունները տապալվել են:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Ավիաընկերության օդաչուները նշում են, որ իրենց աշխատավարձերը 5 տարի շարունակ սառեցվել են եւ պահանջում են այդ ընթացքի յուրաքանչյուր տարվա համար 3.6%-ի չափով բարձրացում, այսինքն՝ ընդհանուր ավելի քան 20%-ով:
Օդաչուներից բացի՝ ակցիային կմիանա նաեւ Eurowings-ի ցամաքային անձնակազմը: Սպասվում է, որ գործադուլի ընթացքում հարյուրավոր չվերթներ կհետաձգվեն:





























