Ղազախստանի իրավապահ համակարգում աննախադեպ դեպք է գրանցվել։ Ուղղիչ աշխատանքային գաղութում կարող է հայտնվել տրանսսեքսուալ անձ՝ նախկինում տղամարդ, որը փոխել է սեռը։

Informburo.kz–ը հայտնում է, որ արտաքինից դա մեծ կրծքերով ու երկար մազերով կին է։ Կեցվածքը, ձայնը, մարմնի կազմվածքը եւ անգամ սեռական օրգանները նույնպես կանացի են։ Տղամարդու է միայն անունն ու փաստաթղթերը։ 26-ամյա անձը դրանք չի հասցրել փոխել եւ մոտ ապագայում չի էլ հասցնի։ Հիմա նա գտնվում է քննչական մեկուսարանում՝ հատկապես ծանր հանցագործության կասկածանքով։

Պորտալը նշում է, որ այդ դեպքը, ամենայն հավանականությամբ, կցնցի իրավապահ, դատական եւ քրեակատարողական համակարգը։ Եթե նրան մեղավոր ճանաչեն եւ իրական ազատազրկման դատապարտեն, իրավաբանները երկար ժամանակ գլուխ կկոտրեն, թե ուր ուղարկեն նրան՝ կանացի՞ թե տղամարդկանց գաղութ։ Քանի որ նա պաշտոնապես փաստաթղթերով տղամարդ է, իսկ արտաքինից՝ կին, իսկ Ղազախստանում նման նախադեպ չի եղել։