Վիետնամի խորհրդարանը քվեարկել է երկրում միջուկային էներգետիկայի զարգացման դեմ, հայտնում է VNA–ն։
Քվեարկությունից հետո այդ որոշումը կստորագրի խորհրդարանի խոսնակը եւ հաշվիչ հանձնաժողովը, եւ այն ուժի մեջ կմտնի։
Վիետնայում միջուկային էներգետիկայի ծրագրի կարեւորագույն մասը Նինթհուանի նահանգում ատոմային էլեկտրակայանի նախագիծն է, որը պետք է կառուցվեր ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ համագործակցությամբ։
Ռուսաստանը թիրախային արտոնյալ վարկ էր տրամադրել։ Վիետնամի միջուկային զարգացման՝ երկրորդ կարեւորագույն գործընկերը Ճապոնիան է։




























