Բարեհամբույր եւ ոչ կոնֆլիկտային կանանց գործատուները քիչ աշխատավարձ են տալիս՝ ի համեմատություն ավելի համառ եւ ուղղախոս գործընկերների, հայտնում է The European Journal of Work and Organizational Psychology–ն։

Հարցմանը մասնակցել է նիդեռլանդական ընկերություններից մեկի մոտ 1.5 հազար աշխատակից։ Դրանց արդյունքում պարզվել է, որ ամենաբարեհամբույր աշխատակցուհիները կարծում են, որ իրենց անգամ ավելի շատ են վճարում։ Հետազոտողները գնահատել են ինչպես օբյեկտիվ պարամետրերը՝ փորձ, կրթություն, աշխատանքի արտադրողականություն, եկամտի մակարդակ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնները (թե կանայք ինչպես են գնահատում աշխատավարձի քանակի հարաբերակցությունը փորձին եւ կրթությանը)։ Կանանց բարեհամբուրությունն ու համառությունը պարզել են հատուկ հարցաթերթիկների միջոցով։

Պարզվել է, որ բարեհամբույր կանայք իրենց աշխատանքին ավելի շատ են նվիրված եղել, քան դրա դիմաց վարձատրվել են։