Լեռնագնաց ու էքստրեմալ Դեն Օսմանի ֆանատներն ու հետեւորդները նշում են իրենց կուռքի՝ ռոուփջամփինգի հիմնադրի մահվան տարելիցը։
Դեն Օսմանը հայտնի է դարձել իր բարդագույն սոլո վերելքներով, նաեւ նկարահանվել է Masters of Stone ֆիլմերում, որոնք պատմում էին նրա մասին։
Սակայն Օսմանը հայտնի է ոչ միայն որպես լեռնագնաց, այլեւ որպես նոր մարզական ուղղության՝ Ռոուփջամփինգի հիմնադիր։ Օսմանը, հաղթահարելով ընկելու վախը, որոշել էր կենտրոնանալ ոչ թե վերելքի, այլ «վայրէջքի» վրա։ Օսմանի սահմանած 304 մետր ազատ անկման ռեկորդը 12 տարի մնում էր չգերազանցված։
1998-ի նոյեմբերի 23-ին Օսմանն իր վերջին ցատկն է կատարել։ Դենը մահացել է 35 տարեկանում, երբ փորձում էր գերազանցել իր իսկ սահմանած ռեկորդը։




























