Լինքոլն ու Լանքասթեր համալսարաններից մի խումբ հետազոտողներ պարզել են, որ սմարթֆոնի ընտրությունը բնորոշում է մարդուն, հայտնում է Daily Mail–ը։

Գիտնականները հայտնել են, որ Android բազայով սմարթֆոնների օգտատերերը հիմնականում ավելի տարեց սերնդի ներկաայցուցիչներ են, գերազանցաբար տղամարդիկ։ Նրանք ավելի համեստ ու զիջող են ու միաժամանակ ավելի քիչ են հետարքքրված հարստություն դիզելով ու հասարակական դիրքով։

iPhone-ի օգտատերերը, հակառակը, էքստրավերտ են, որոնք իրենց հեռախոսը դիտարկում են, որպես սոցիալական կարգավիճակի խորհրդանիշ։ Apple ապրանքների սպառողների հիմնական մասը երիտասարդ կանայք են։

Հեղինակները շեշտել են, որ սա առաջին նման հետազոտությունն է, որը ուղղված է մարդու ու նրա ընտրած հեռախոսի միջեւ կապը հայտնաբերելուն։