Հանրահայտ հոգեբան Սեմուել Սմիթերսը իր նոր հետազոտության ընթացքում եկել է այն եզրակացության, որ նպատակներ սահմանելը մոտիվացիայի բանալին է։ Նրա գիտական աշխատության արդյունքները հրապարակվել են Economic Letters ամսագրում։
Բացի դրանից հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդկանց վրա նպատակների սահմանումն ավելի լավ է ազդում, քան կանանց վրա, սակայն երկու սեռերի ներկայացուցիչների համար էլ այն արդյունավետ է ։
Սմիթերսը պատմել է, որ հետազոտության ընթացքում պետք էր որոշել, թե հատկապես ինչն է մոտիվացնում մարդկանց։ Չէ՞ որ մոտիվացիան օգնում է հասնել նպատակներին, միայն եթե կենտրոնանում ես դրա վրա։ Այսպիսով եթե մարդը կարողանում է իր առջեւ նպատակներ դնել, դա նրան սովորեցնում է ավելի վճռական լինել ու ձգտել արդյունքի։ Հոգեբանը համարում է, որ նպատակները ճիշտ սահմանելը օգնում է կենտրոնանալ դրանց իրագործելու հնարավորությունների վրա, փոխանցում է Informing–ը։




























