Չինացի գյուղացին իր նարնջի այգում գտել է ցիկլոկոսմիա՝ «չինական ժամացույց-սարդ», որի մարմինը սկավառակաձեւ կտրվածք ունի, հայտնում է չինական Chengdu Business Daily թերթը։

Միջատագետ Չժաո Լին ասում է, որ դա շատ հազվագյուտ սարդ է՝ 2000-ից հետո Չինաստանում ընդամենը 6 նման սարդ է հայտնաբերվել։ Գյուղացին նույնիսկ չէր հասկացել, որ դա սարդ է, կարծել էր, թե մշակութային մասունք է գտել։ Համացանցի օգնությամբ հասկանալով, որ դա կենդանի է, նա այդ մասին պատմել էր հարեւաններին, որոնք նույնպես հետաքրքրվել են այդ տարօրինակ արարածով։

Ցիկլոկոսմիան չինական ձեռագրերում հիշատակված առաջին սարդերից է։ Դրա մասին խոսվում է Ք․ա 5-2-րդ դարերի ձեռագրերում։ Այդ տեսակի յուրաքանչյուր սարդ շատ աժեքավոր է գիտության համար։ Հիմա գյուղացին մտադիր է սարդը վաճառել ու հույս ունի լավ գումար  ստանալ դրա դիմաց։