Գերմանական Cockpit (VC) արհմիությունը, որը հայտարարել էր նոյեմբերի 23-ին մեկ օրով գործադուլ անցկացնելու մասին, հայտարարել է, որ այն երկարաձգվելու է մինչեւ հինգշաբթի: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:
Արհմիությունն ավելի քան 5.5 տարի բանակցում է Lufthansa-ի հետ՝ աշխատավարձերն ամեն տարի 3.66%-ով շտկելու հարցով: Երեքշաբթի հայտնի դարձավ, որ գործադուլի պատճառով ավիաընկերությունն ավելի քան 850 չվերթ է հետաձգել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկուշաբթի ավիաընկերությունը դատարան է դիմել Մայնի Ֆրանկֆուրտի աշխատանքային վեճի գործով, սակայն դատարանը հաստատել է գործադուլի անցկացման հնարավորությունը: Դատարանը հրաժարվել է ժամանակավոր որոշում հրապարակել՝ օդաչուների գործադուլը կանխելու համար:




























