Հարավային Կորեայի նախագահ Փաք Կըն Հեի աշխատակազմը հաստատել է վիագրայի եւ նման այլ միջոցների 360 հաբ գնելու մասին լուրը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Նախագահի ներկայացուցիչները հայտարարել են, որ հաբերը գնել են նախագահի օգնականների համար՝ որպես բարձրության հիպոքսիայի դեմ միջոց, Եթովպիա, Ուգանդա եւ Քենիա պաշտոնական այցերի ժամանակ, որոնց մայրաքաղաքները ծովի մակերեւույթից մի քանի հազար մետր բարձրությամբ են գտնվում:
Սակայն նախագահի մամուլի քարտուղարը հաղորդել է, որ հաբերը չեն օգտագործվել: Նա ընդգծել է, որ Հարավային Կորեայի բժիշկները երբեմն վիագրա են նշանակում լեռնագնացներին, որպեսզի նրանց օգնեն հաղթահարել բարձրության հիվանդությունը:
Վիագրայի գնման հետ կապված աղմուկը բարձրացել է երկրում տիրող ընդհանուր քաղաքական սկանդալի ֆոնին:




























