Լեհական ընկերությունը Հայաստանում հողմային էներգիայի հետախուզում է իրականացնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով՝ անցյալ տարի լեհական ընկերությունը սկսել է քամու սխեմայի եւ ուժի չափումներ կատարել: «Մենք բանակցություններ ենք վարում նաեւ իրանական Matna ընկերության հետ եւ ցանկանում ենք նրանց առաջարկել այստեղ 50 մՎտ հողմակայան կառուցել»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ բանակցություններ են վարվում նաեւ մի շարք այլ երկրների ընկերությունների հետ: