Ֆրանսիայի գլխավոր հարկային վարչությունը Apple կորպորացիայի ֆրանսիական բաժանմունքից պահանջել է պետբյուջե վերադարձնել 400 մլն եվրոյի չափով չմուծված հարկերը, գրում է L'Express ամսագիրը։
Գերատեսչությունը պնդում է, որ ընկերությունը անօրինական ձեւով է օգտագործել Ֆրանսիայի հարկային օրենսդրությունը, ինչի շնորհիվ Apple France–ը կարողացել է խուսափել այդ գումարի չափով հարկերի վճարումից, հայտնում է պարբերականը։
L'Express-ի տվյալներով, հետաքննությունը վերաբերում է 2011-2013 թթ․ ժամանակահատվածին։ Apple France -ը հարկային ծառայությանը տեղեկացրել էր միայն iPhone, iPad и MacBook-ի վաճառքից ստացված եկամուտների փոքր մասի մասին, որոնց համար գնորդներ էին գտնում երրորդ անձանց՝օրինակ բջջային կապի օպերատորի խանութների միջոցով։ Իսկ շահույթի հիմնական մասը փոխանցվում էր Apple–ի իռլանդական ստորաբաժանում, որտեղ կորպորացիան օգտվում է հարկային արտոնություններից, նշում է ամսագիրը։ Հենց այնտեղ էլ գրանցված է եղել Apple–ի ֆրանսիական մասնաճյուղը։




























