Մյանմարի նախկին մայրաքաղաք Յանգոնում 4 պայթյուն է հնչել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Պայթյունները հնչել են բնակչության եւ միգրացիայի դեպարտամենտի մոտ 20 րոպե ընդմիջումներով։

Այլ աղբյուրները հայտնում են, որ պայթյունները հնչել են աղբանոցում եւ զուգարանում։ Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չկան։