Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները աճում են, այս մասին են վկայում սակարկությունների արդյունքները, փոխանցում է Gazeta–ն
WTI տեսակի թեթեւ նավթի հունվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայում աճել են 0․04 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 47․98 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում տեսակի Brent նավթի հունվարյան ֆյուչերսները ավելացել են 0․10 տոկոսով, հասնելով բարելի դիմաց 49․00 դոլարի։


























