Իրաքի ներկայացուցիչների խորհուրդը ձայների մեծամասնությամբ հաստատել է օրինագիծը, որը նախատեսում է շիա աշխարհազորի ջոկատներն ընդգրկել երկրի Զինված ուժերի կազմում հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։

Քվեարկությունն անցել է անհրաժեշտ քվորումի առկայությամբ։

Շիա աշխարհազորը կառավարական ուժերի կողմից պայքարում է ԻՊ խմբավորման դեմ Մոսուլից արեւմուտք ընկած տարածքերում։

Ազատագրական գործողություններին շիա ջոկատների մասնակցությունը առաջացնում է սունի հոգեւարականության, նաեւ Իրաքի խորհրդարանի պատգամավորների ու Մոսուլի բնակիչների մի մասի մտավախությունները։ ԻՊ խմբավորման զինյալներից Տիրկրիտ քաղաքի ազատագրումից հետո շիա աշխարհազորայիններին մեղադրել են խաղաղ բնակիչների վրա հարձակումների, տներ հրկիզելու, կողոպուտի ու թալանի մեջ։