Հոկտեմբերի 26-ին` ժամը 16.11-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի թիվ 29 շենքի 3-րդ հարկի 8-րդ բնակարանում տեղի է ունեցել ինքնափլուզում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ինքնափլուզվել է Մ. Հովհաննիսյանին պատկանող բնակարանի 2 քմ մակերեսով լոգարանի առաստաղը:
Զոհեր եւ վիրավորներ չկան:





























