Եվրոպայի երիտասարդություն եւ շրջակա միջավայր կազմակերպությունը, համագործակցելով Հայաստանի Երիտասարդական ակումբների դաշնության հետ, հայտարարում է մրցույթ «Ջուրը եւ վերջինիս կարեւորությունը նկարներում» թեմայով լուսանկարչական ցուցահանդեսի համար:
Նկարները պետք է ուղարկվեն էլեկտրոնային տարբերակով (1MB – 3MB):

Լավագույն քառասուն (40) նկարները կտպվեն եւ կցուցադրվեն Եվրոպական մի քանի երկրներում:

 Նկարների հեղինակները ցուցահանդեսից հետո կարող են իրենց նկարները ստանալ տպված վիճակում:

Հեղինակները պետք է տրամադրեն նաեւ հետեւյալ տեղեկությունները. անուն/ազգանուն եւ կոնտակտային տվյալներ, նկարի ամսաթիվն ու վայրը, ինչպես նաեւ նկարի անվանում (եթե առկա է): Կազմակերպիչներն իրավունք են վերապահում ընտրված նկարները հետագայում օգտագործել իրենց հրապարակումներում:

Նկարները պետք է ուղարկվեն հետեւյալ հասցեով.

Նազինե Խալաֆյան
Էլ. փոստ. [email protected]

Հայտերն ընդունվում են մինչեւ 1 նոյեմբերի, 2010թ.

«Ջուրը եւ վերջինիս կարեւորությունը նկարներում» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրախորհրդի Եվրոպական երիտասարդական հիմնադրամի կողմից: