Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շավքաթ Միրզիյոեւին։

Սարգսյանը շնորհավորել է Ուզբեկստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, մաղթել նրան հաջողություններ պետական բարձր պաշտոնում, իսկ Ուզբեկստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն: