Բելգիայում 8 մարդ է կալանավորվել ԻՊ-ին աջակցելու կասկածանքով, գրում  է բելգիական Le Soir թերթը։

Կասկածյալներին ձերբակալելու համար 9 խուզարկում է անցկացվել Բրյուսելի Սխարբեք թաղամասում, նաեւ Սինթ Նիքլաս , Անտվերփեն ու Բրյուգգե քաղաքներում։

Ձերբակալվածներին կասկածում են ԻՊ-ին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ու հավաքագրվածներին Սիրիա մեկնելու հարցում օգնելու մեջ։

Զենք ու պայթուցիկ նրանց մոտ չեն հայտնաբերել։