Արցախում այս գիշեր դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած 20-ամյա Ալբերտ Պոստոլոկյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր, ընտանիքի կրտսեր զավակը:

NEWS.am-ի տեղեկություններով` Ալբերտը բանակ էր զորակոչվել հուլիսին, ալերգիայի պատճառով  նա ծառայության էր մեկնել 20 տարեկանում:

Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության` դեկտեմբերի 8-ին` ժամը 02.45-ի սահմաններում, հյուսիսարեւելյան /Մարտակերտ/ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 20-ամյա Ալբերտ Հակոբի Պոստոլոկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: