Խաղաղ օվկիանոսում օվկիանագետ գիտնակաները հայտնաբերել են մի անսովոր որդ,որի թրթուրն ունի գլուխ, բայց չունի մարմին, հայտնում է Informing–ը։

Schizocardium californicum որդը բնակվում է Խաղաղ օվկիանոսի ջրերում՝ Քալիֆորնիայի ափերից ոչ հեռու։ Որդի այս տարատեսակի հասուն առանձնյակները բնակվում են օվկիանոսի հատակին ու սնվում կենդանիների մնացորդներով։

Իսկ ահա որդի թրթուրներն ազատ լողում են ջրի մեջ ու արտաքուստ հիշեցնում հասուն Schizocardium californicum-ի գլուխ, որը մարմնից անջատ է ապրում։ Նման կառուցվածքի շնորհիվ թրթուրները կարողանում են ազատ տեղաշարժվել ջրի մեջ ու սնվել պլանկտոնով։

Գիտնականները պարզել են, որ այս կառուցվածքն առաջացել է որովհետեւ մարմնի աճի համար պատասխանատու գեները պարզապես անջատվել են Schizocardium californicum-ի  թրթուրային փուլում։

Ժամանակի ընթացքում պոչն աճում է, բայց մինչեւ հասուն դառնալը թրթուրը պետք է հավաքի սննդարար նյութերի անհրաժեշտ քանակություն։

Դեռ պարզ չէ, թե մետամորֆոզից հետո ինչպես են միանում աճի գեները ։ Այս հարցի պատասխանը պարզելու համար գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրել Schizocardium californicum որդերին։