Եվրասիական տնտեսական միությանը ինտեգրումը Հայաստանի համար առեւտրի մարտահրավերներ է ստեղծում Եվրամիության հետ համագործակցելիս: Ի պատասխան NEWS.am-ի հարցին՝ այս մասին հայտարարեց Եվրամիության արտաքին գործերով եւ անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի քարտուղար, ԵՄ-ի արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ ԵՄ-ի տնտեսական պոտենցիալ համագործակցության շրջանակները պետք է հաշվի առնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից բխող պարտավորությունները: «ԵՏՄ-ին անդամակցությունը ինքնին չի խոչընդոտում տնտեսության եւ առեւտրի ոլորտում Եվրամիության հետ համագործակցությանը, բայց ԵՏՄ-ին ինտեգրումը, այդուհանդերձ, խոչընդոտներ է ստեղծում: Օրինակ՝ ԵՏՄ-ի շրջանակներում մաքսային միությունը Հայաստանին թույլ չի տալիս ԵՄ-ի հետ արտոնյալ առեւտրային համաձայնագիր կնքել, որը կազդեր սակագների վրա: Այդուհանդերձ, մենք ի սկզբանե պարզաբանել ենք, որ Հայաստանն ինքը պետք է հաշվի առնի ԵՏՄ մտնելուց հետո առաջացած իր նոր պարտավորությունները»,- նշեց Մայա Կոսյանչիչը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նա այնուհետեւ շարունակեց, որ նման գնահատական պետք է տան առաջին հերթին հայ բանակցողները: «Համաձայնագիր կնքելու պահին կողմերի պարտավորությունները պետք է հստակ լինեն: Նոր իրավիճակն ակներեւաբար կանդրադառնա Հայաստանի եւ ԵՄ-ի տնտեսական եւ առեւտրային համագործակցության ապագա մակարդակի վրա, սակայն համաձայնագրի այդ մասի, նաեւ մյուս մասերի վերաբերյալ մեր պահանջների մակարդակը շարունակում է բարձր մնալ»,- ամփոփեց Մայա Կոսյանչիչը:

Նշենք, որ ներկայումս Երեւանը եւ Բրյուսելը շրջանակային համաձայնագիր կնքելու շուրջ  բանակցություններ են վարում: Բանակցությունների 7-րդ ռաունդը, որը վերաբերում է համաձայնագրի քաղաքական մասին, ընթացել է դեկտեմբերի 9-ին Բրյուսելում: Առեւտրի մասով կողմերն ավարտել են բանակցությունների 4-րդ փուլը: