Թուրքիայի ամբողջ տարածքում ազգային սուգ է հայտարարվել Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով վերջին տվյալներով 29 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Milliyet թերթը։

Ըստ պարբերականի, համապատասխան կարգադրությունը ստորագրել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Բոլոր պետհաստատությունների վրա իջեցվել են պետական դրոշները։

Հիշեցնենք, որ Ստամբուլում Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան երկու պայթյուն է տեղի ունեցել։