Մեքսիկայի իշխանությունները Խալիսկո նահանգի Սապոպան քաղաքում ձերբակալել են Կարճլիկ մականունով թմրաբարոն Խոակին Գուսման Կոէրայի զարմիկին՝ 24-ամյա Ալֆրեդո Բելտրան Գուսմանին։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով լատինաամերիկյան երկրի անվտանգության հարցերով ազգային հանձնաժողովը։
Կարճլիկի ազգականին ու նրա չորս ուղեկիցներին ձերբակալել են փողոցում առանց կրակոցների։ Նա համարվում է իր հոր՝ Ալֆրեդ Բելտրան Լեյվայի կառուցած նախկին թմրակայսրության ՝ «Բելտրան Լեյվա կարտելի» ժառանգորդը։ Նրան կասկածում են սպանությունների, առեւանգությունների մեջ Սինալոա նահանգում, որտեղ նա փորձում էր մրցակցել իր քեռու՝ Գուսման Լոերայի ստեղծած համանուն կարտելի հետ։
Անվտանգության հարցերով փորձագետների տվյալներով Կարճլիկի կալանավորումից հետո Ալֆրեդո Բելտրան Գուսմանը փորձել է ազդեցություն հաստատել Սինալոայի տարածքում, դիմակայության մեջ մտնելով իր քեռորդիների՝ Իվան Արչիվալդոյի ու Ալֆրեդո Գուսման Սարասարի հետ։





























