Ղրղզստանում անցնում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ու սահմանադրական փոփոխությունների մասին հանրաքվե։ Այս մասին հայտնում է Zanoza.kg-ն։

Նշում են, որ ընտրությունները անցնում են 405 տեղական քենեշներում ( տեղական ինքնակառավարման մարմիններ), ընդ որում ընտրողների նույնականացումը կատարվում է բիեմետրիկ տվյալների հիման վրա։

22 քաղաքային քենեշում 616 մանդատի համար ավելի քան 7 հազար թեկնածու է հավակնում, հայտնում է Ղրղզստանի Sputnik–ը։ ԸՆտրություններին մասնակցում են 35 կուսակցություններ։ Ամենաշատ մասնակիցները երկրի մայրաքաղաք Բիշքեքում են՝ միանգամից 14 կուսակցություն։