NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 13-ին Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում այրված տղամարդու մահվան հանգամանքների մասին:
Պարզվում է` 51-ամյա Գագիկը դեպքի օրը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, պառկել է բազմոցին` ծխախոտը ձեռքին, ընթացքում այն ընկել է բազմոցի վրա, ինչի հետեւանքով հրդեհ է առաջացել: Ըստ նախնական վարկածի, տղամարդն այնքան հարբած է եղել, որ չի հասկացել` տունը հրդեհվում է: 51-ամյա Գագիկը մահացել է ծխահարվելու հետեւանքով:
Նշենք, որ նա միայնակ էր բնակվում, 2-3 տարի առաջ էր Երեւանից Մրգաշեն տեղափոխվել: Տունն իրեն չէր պատկանում, գյուղապետարանն էր անհատույց տրամադրել:



























