ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը վրդովմունք է հայտնել ընտրություններում իր հաջողությանը կասկածող այն հայտարարության հետ կապված, որ Ռուսաստանը քիբերհարձակումներ է գործել իրեն օգնելու հաղթել դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Եթե Ռուսաստանը կամ այլ ցանկացած կառույց հաքերային հարձակում է իրականացրել, ապա ինչո՞ւ Սպիտակ տունն այդքան երկար ժամանակ ոչինչ չի ձեռնարկել: Ինչո՞ւ նրանք սկսեցին դժգոհել միայն այն ժամանակ, երբ Հիլարին պարտվեց»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նա:
Թրամփի ներկայացուցիչ Քելիեն Քոնուեյը հերքել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էրնեսթի այն ենթադրությունը, որ Թրամփը ընտրարշավի ժամանակ կարող էր տեղյակ լինել նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին, եւ որ այդ միջամտությունը «բացասաբար է ազդել» Քլինթոնի ընտրարշավի վրա:





























