ՄԱԿ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպության ապագա գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը առաջին նշանակումներն է արել։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի առաջին տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Ամինա Մոհամմեդը Նիգերիայից։

Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ամինա Մոհամմեդը ավելի վաղ զբաղեցնում էր Բան Կի Մունի՝ 2015-ից հետո ընկած ժամանակաշրջանում զարգացման  նպատակների պլանավորման հարցերով խորհրդականի պաշտոնը։

Ապագա գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարը կին է լինելու՝ ՄԱԿ–ում Բրազիլիայի նախկին ներկայացուցիչ Մարիա Լուիսա Ռիբեյրո Վիոտտին։ Հարավային Կորեայի ներկայացուցիչ, ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տեղակալ Կան Գյուն Վան կզբաղեցնի ներքին քաղաքականության հատուկ խորհրդականի պաշտոնը։