Փարիզ–Կահիրե չվերթն իրականացնող «Եգիպտական ավիաուղիների» զոհված ուղեւորների մասունքներում պայթուցիկ նյութերի հետքեր են գտել։ Այս մասին հայտնում է RFI–ն՝ վկայակոչելով Եգիպտոսի ավիացիայի նախարարությանը։
Ավիաաղետն ուսումնասիրող հանձնաժողովը այդ տվյալները փոխանցել է դատախազությանը։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր տվյալները կասկածի տակ են դնում ավիավթարի տեխնիկական պատճառաբանությունը, որին հակված են ֆրանսիացի քննիչները։
Հիշեցնենք, որ 2016-ի մայիսի 19-ին EgyptAir–ի MS804 չվերթի օդանավն անհետացել էր Միջերկրական ծովում՝ Կրետե կղզու եւ Եգիպտոսի առափնյա հատվածի միջեւ։ Ավիավթարից զոհվել էր 66 մարդ։





























