Ֆրանսիայի նախագահական ընտրություններում աջակողմյան ֆավորիտ Ֆրանսուա Ֆիյոնը սասանել է Ռուսաստանի նկատմամբ փխրուն եվրոպական կոնսենսուսը, գրում է Financial Times–ը։  ԵՄ գագաթնաժողովի հետնաբեմում Ֆիյոնը հասկացել էր, որ Արեւմուտքի երկրների միջեւ տարաձայնություններ են կուտակվում այդ հարցով՝ չնայած, որ Սիրիայի զորքերը ռուսական աջակցությամբ գրավել են Հալեպը։

«Կրկնելով Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը՝ Ֆիյոնն ասաց. Ես պարզապես շատ եմ հարգում Ռուսաստանին։ Նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից անմիջապես հետո կարծիք էր հայտնել՝ ասելով. Ես միշտ ասել եմ, որ ով էլ որ լինի Ռուսաստանի առաջնորդը՝ Վլադիմիր լինի նրա անունը, Բորիս թե իվան, նա աշխարհի խոշորագույն երկրի առաջնորդն է»,– ասել է Ֆիյոնը։

«Ռուսաստանի նկատմամբ Ֆիյոնի վերաբերմունքը դրսեւորվեց Ուկրաինային աջակցությունից հրաժարվելու հարցերով միասնական ճակատի առումով ԵՄ առաջնորդների դժվարությունների ֆոնին»,– ասված է հոդվածում։