Աժ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանը կարծում է, որ 2016 թվականի ամենակարեւոր ձեռքբերումը նոր Ընտրական օրենսգիրքն է, որը երաշխավորելու է ընտրությունների լեգիտիմությունը:
«Քաղաքական հեղաշրջում մենք արեցինք, որպեսզի կարողանանք անցնել այն մեխանիզմին, որը կբերի արդար ընտրություն եւ իշխանության լեգիտիմության նկատմամբ կասկած չլինի»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց նա:
Հայաստանի ներքին կյանքի գլխավոր մարտահրավերին` «Սասնա ծռեր» խմբի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանն անդրադառնալով` նա ասաց, թե դա հասարակության դժգոհությունը չէր իշխանությունից, այլ մի խումբ մարդկանց:
Պատգամավորը շեշտեց, որ իշխանությունն ի գիտություն ընդունեց ապրիլյան պատերազմի բացահայտած թերություններն ու ըստ այդմ լծվեց փոփոխությունների:
«Պատերեազմող երկրի համար դժվար է որոշել` որ տարին է ծանր, որը թեթեւ, իհարկե, զոհեր ունեցանք, բայց մյուս կողմից էլ ծնվեցին հերոսներ, հերոսները ծնվում են մահվան գնով: Ես շատ կուզենայի, որ նրանք չզոհվեին, բայց հերոսանային, բայց ցավոք, այդպես չէ, ցավոք, պատերազմը այդ տարբերակը չէ»,-նշեց պատգամավորը:





























