ՌԴ ուժային գերատեսչությունների օպերատիվ–քննչական խումբը երեքշաբթի մեկնում է Թուրքիա Անկարայում ՌԴ դեսպան Ա. Կարլովի սպանության պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Երեքշաբթի ռուսական ուժային կառույցների աշխատակիցներով հատուկ օդանավը Անկարա է մեկնում»,– ասել է գործակալության աղբյուրը եւ հավելել, որ խմբի կազմում են նաեւ բժիշկներ ու հոգեբաններ։

Հիշեցնենք, որ Կարլովի վրա զինված հարձակումը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի ժամանակ։

Հարձակումից հետո դեսպանին հիվանդանոց էին տեղափոխել, 40 րոպե անց բժիշկները հայտնել էին  նրա մահվան մասին։

Կարլովի սպանությունից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ուժեղացնել Թուրքիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների անվտանգությունը։