Սեւանա լճում հոկտեմբերի 31-ին ձկնորսության դուրս եկած եւ կորած 25-ամյա Ամուր Կյուրեղյանին դեռ չի հաջողվում գտնել: NEWS.am-ի հետ զրույցում Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը նշեց, որ համագյուղացիները եւ կորած երիտասարդի հարազատներն ամեն օր Սեւանա լճում որոնողական աշխատանքներ են իրականացնում, սակայն, անարդյունք:
«Հույս կա, որ կկարողանանք գտնել, ամեն օր փնտրում ենք, բայց, եղանակային վատ պայմաններ են եւ հնարավորության սահմաններում կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ երիտասարդին գտնելու ուղությամբ: Մեկ ու կես ամիս տեւած որոնողական աշխատանքներից հետո դեռ ոչ մի հետք, ուղղություն չկա, որպեսզի դրա վրա հիմնվելով գտնենք նրան»,-ասաց նա:
Ամուր Կյուրեղյանի հետ ձկնորսության էր դուրս եկել նաեւ նույն գյուղի բնակիչ 24-ամյա Արեւշատ Առաքելյանը, որի դին փրկարարները նոյեմբերի 9-ին էին հայտնաբերել լճում:
Ամուրն եւ Արեւշատը մշտական աշխատանք չունեին, զբաղվում էին ձկնորսությամբ:



























