Սեռական բռնոթյունները ու կանանց առեւտուրն ահաբեկիչների մարտավարական զենքն են դառնում։ Նրանք այդ զենքն օգտագործում են ռազմական, քաղաքական, տնտեսական ու գաղափարական նպատակներին հասնելու  համար։Այս մասին հայտնել է զինված հակամարտությունների պայմաններում սեռական բռնության հարցերով հատուկ ներկայացուցիչ Զեյնաբ Բանգուրան։ Նա մասնակցել է ՄԱԿ ԱԽ  նիստին, որը նվիրված էր հակամարտությունների ժամանակ մարդկանց առեւտրի հարցերին։

Բանգուրայի խոսքով երեխաներն ու կանայք ԻՊ-ի համար «մանրադրամ» են դարձել։ Կենդանի ապրանքի առեւտրից ստացված «արյունոտ եկամուտով» նրանք ֆինանսավորում են իրենց գործունեությունը։

Ախ անդամները միաձայն ընդունել են բանաձեւ, որը ներառում է մարդկանց առեւտրի դեմ պայքարի որոշակի միջոցառումներ։

Զեյնաբ Բանգուրան նաեւ մտահոգություն է հայտնել, որ սեռական շահագործման զոհերը, որոնք կարողանում են ազատվել գերությունից, հաճախ դառնում են վտարանդիներ, նրանց համարում են ծայրահեղականների «օգնականներ» կամ էլ «հետախուզական տվյալների աղբյուր»։ Բանգուրան կոչ է արել աջակցել նման կանանց։