Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի սկզբնամասում՝ գլխավոր կամրջի մոտակայքում, «Nissan» մակնիշի ավտոմեքենան շրջված է փողոցի երթեւեկելի հատվածում, զոհեր եւ տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ «Nissan» մակնիշի 35 DA 479 համարանիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Մ. Բ.) բախվել է էլեկտրասյանը եւ շրջվել:
Փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը:





























